Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել

Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել

Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումի Սբ․ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան, հայտնում է «Ալիք մեդիան»:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է՝ երթի ընթացքոմ հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:

«Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, մեզ միացել են հայեր ոչ միայն Բաթումից, այլև Քոբուլեթից, Գուրիայից ու Աջարիայի շրջանի այլ քաղաքներից»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում