ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահները ժամանել են Երեւան
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը ժամանել են Երեւան:
Մեկ օր առաջ նրանք եղել են Բաքվում, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են փնտրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակները՝ հաշվի առնելով կողմերի ցանկությունը:
Ինքն՝ Ալիեւն իր հերթին հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն որեւէ դեր չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, եւ որ նա չի հրավիրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Բաքու:
Կարծիքներ