Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Շվեդիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Շվեդիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Շվեդիա, որտեղ նախատեսում է անցկացնել մի շարք կարևոր հանդիպումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զելենսկին այս մասին գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Մասնավորապես, Զելենսկին նախատեսում է հանդիպումներ ունենալ վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի, թագավոր Չարլզ XVI-ի և թագուհի Սիլվիայի, խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենի և խորհրդարանական կուսակցությունների նախագահների հետ:

«Ուկրաինա-շվեդական լայն բանակցություններ են սպասվում։ Անձամբ շնորհակալություն եմ հայտնում Շվեդիային ազատության և անկախության համար մեր պայքարին աջակցելու համար»,-գրել է Ուկրաինայի նախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում