Իրանը հրթիռ է արձակել իսրայելական նավի վրա
Իրանը հրթիռ է արձակել Արաբական ծովում գտնվող իսրայելական նավի վրա, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ նավը պատկանում է Իսրայելին և զբաղվում է ավտոմեքենաների փոխադրմամբ:
Նշվում է, որ նավը փոքր վնասվածքներ է ստացել, բայց կարողացել է շարունակել ճանապարհը:
Իրանը ապրիլի 11-ին Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի էլեկտրաբաշխման ցանցում տեղի ունեցած վթարի համար պաշտոնապես մեղադրել է Իսրայելին:
Իրանի փոխնախագահ, երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողության արդյունք և շեշտել, որ Թեհրանն իրեն պատասխանի իրավունք է վերապահում:
Կարծիքներ