Ստեփանակերտում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները (լուսանկարներ)

Ստեփանակերտում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները (լուսանկարներ)

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Շենքերից մեկում, որի կառուցապատումն իրականացվում է «Պանտ» ՍՊ շինարարական ընկերության կողմից, ներկայումս կատարվում են երկրորդ հարկի ծածկի կառուցման և ներքին պատերի շարման աշխատանքները։

Նախագծի համաձայն՝ շենքը կլինի 12 հարկանի՝ բաղկացած 12 երկու սենյականոց, 24 երեք սենյականոց և 12 չորս սենյականոց բնակարաններից։

Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում