ԵՄ-ն կրճատել է ռուսական նավթից և գազից կախվածությունը
Եվրամիության կախվածությունը ռուսական նավթի և գազի ներկրումից վերջին երկու տարում զգալիորեն նվազել է:
Այս մասին հաղորդում է gazeta-ն՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները։
2023 թվականի հունիսի վերջի դրությամբ ՌԴ-ից ներկրվող նավթի մասնաբաժինը 29,2%-ից նվազել է մինչև 2,3%, գազը ՝ 38,5%-ից մինչև 12,9%, ածուխը ՝ 45%-ից մինչև 0%՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
2022 թվականի երկրորդ եռամսյակում ԵՄ-ն ամենից շատ գազ է ներկրել ԱՄՆ-ից (24%), Ալժիրից (18%), Մեծ Բրիտանիայից (15%) և Նորվեգիայից (10%): Նավթի մատակարարման ոլորտում Ռուսաստանի մասնաբաժնի նվազումը փոխհատուցել են Սաուդյան Արաբիան և Նորվեգիան (11%), ինչպես նաև ԱՄՆ-ն (13%) և Ղազախստանը (8%):
Հուլիսին հայտնի են դարձել ռուսական գազից հրաժարվելու պատճառով Եվրոպայի լրացուցիչ ծախսերի չափերը:
Կարծիքներ