ԱԺ նախագահն այցելել է սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Կարենի Պողոսյանին։
Այս մասին Սիմոնյանը գրել է իր «Ֆեյսբուք»-ի էջում։
«Քիչ առաջ այցելեցի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Կարենի Պողոսյանին, ում սրտի զարկը հրաշքով վերականգնվել էր, և Լյուդվիկ Սերժիկի Մասիհի-Յուսաֆին: Առողջություն մեր տղաներին, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- գրել է նա:
Կարծիքներ