Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է եռակողմ համաձայնագրով ամրագրված պայմանավորվածությունների իրականացման գործնական հայեցակետերը

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է եռակողմ համաձայնագրով ամրագրված պայմանավորվածությունների իրականացման գործնական հայեցակետերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է եռակողմ համաձայնագրով ամրագրված պայմանավորվածությունների իրականացման գործնական հայեցակետերը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Նշվում է, որ գոհունակություն է հայտնվել առ այն, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ իրավիճակը շփման գծում բավականին հանգիստ է:

«Ալիևի և հետ զրույցում Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հարցի շուրջ, որ այն շրջաններում, որոնք եռակողմ հայտարարությամբ վերադարձվում են Ադրբեջանին, քրիստոնեական տաճարներ և վանքեր են տեղակայված: Այդ առնչությամբ նա ընդգծել է այդ սրբավայրերի պահպանության և բնականոն եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը: Ադրբեջանի նախագահը ըմբռնում է դրսևորել այդ հարցի շուրջ և ասել, որ ադրբեջանական կողմն այդ մոտեցմամբ է շարժվելու»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում