Քաբուլից մեկնած ինքնաթիռի վայրէջքից հետո շասսիի վրա հայտնաբերվել են մարդկային մարմնի մասեր
Մարդկային մարմնի մասեր են հայտնաբերվել ամերիկյան C-17 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի շասսիի կանգնակի վրա՝ ենթադրաբար աֆղանցու, ով փորձել էր լքել երկիրը թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո: Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
RT-ն իր հերթին ինքնաթիռի իլյումինատորից հրապարակել է լուսանկար, որում երեւում է շասսիի վրա անշարժացած մի մարդ:
Նախօրեին աֆղանական ԶԼՄ-ները տարածել էին կադրեր, որում երեւում էր, թե ինչպես են մարդիկ ընկնում Քաբուլից մեկնող ամերիկյան C-17 օդանավից`փորձելով կախվել շասսիից:
Հանրապետության մայրաքաղաքի միակ օդանավակայանում քաոս էր տիրում ուղղաթիռների պատճառով, որոնք տարհանում էին դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին:
Տեղաբնակները գրոհում էին օդային տրանսպորտային միջոցները՝ հույս ունենալով լքել երկիրը:
Կարծիքներ