Զելենսկին կդադարի ԱՄՆ-ին ռազմավարական գործընկեր համարել, եթե Ուկրաինային օգնություն չտրամադրվի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարի լինել Կիևի ռազմավարական գործընկերը, եթե նա օգնության փաթեթ չտրամադրի։
Նա ԱՄՆ օգնությունը կենսական է համարել Ուկրաինայի համար՝ ընդգծելով, որ այլընտրանք չկա։ «Մենք մեծ հույս ունենք Կոնգրեսի դրական որոշման վրա, այս փաթեթը կենսականորեն կարևոր է մեզ համար: Մենք այսօր այլընտրանք չենք դիտարկում, քանի որ մենք հույս ունենք Միացյալ Նահանգների վրա՝ որպես մեր ռազմավարական գործընկեր»։
Կարծիքներ