Նորվեգիան մտադիր է ավելացնել պաշտպանական ծախսերը
Նորվեգիայի կառավարությունը ծրագրում է գարնանը խորհրդարանին ներկայացնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգային պաշտպանության ծախսերի ամենամեծ աճի ծրագիր։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի կառավարության ղեկավար Յոնաս Գահր Ստյորեն՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Մի քանի ամսից ես խորհրդարանին կներկայացնեմ երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մեր պաշտպանական ծախսերի ամենամեծ աճի վերաբերյալ՝ և՛ կառուցվածքային, և՛ ֆինանսական ծախսերը», - ասաց Ստյորեն։
Խոսելով Ուկրաինայում շարունակվող հակամարտության մասին՝ նա ուշադրություն է հրավիրել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում զենքի արտադրության ավելացման, ՆԱՏՕ-ի, ինչպես նաև դաշինքի և Կիևի միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտության վրա։
Կարծիքներ