Հայոց լեզվի միասնական քննությունների նվազագույն շեմը չի հաղթահարել 20 տոկոսը. Ժաննա Անդրեասյան

Հայոց լեզվի միասնական քննությունների նվազագույն շեմը չի հաղթահարել 20 տոկոսը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում 2019 թվականին բարձրագույն կրթական հաստատություն դիմողների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննությունների նվազագույն շեմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Հայոց լեզվի և գրականության առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թվականներին հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54,6 տոկոսը: Ցուցանիշները խոսում են հայոց լեզվի թույլ իմացության կամ առհասարակ չիմացության մասին: Սրան գումարենք սոցիալական արդարության տեսանկյունից մտահոգիչ այն իրավիճակը, ըստ որի ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը էապես պայմանավորում է երեխայի կրթական արդյունքը»,- ասաց Անդրեասյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում