Այսօր ՛՛Արև Ֆիլմ Ստուդիա՛՛-ի նախաձեռնությամբ տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը

Այսօր  ՛՛Արև Ֆիլմ Ստուդիա՛՛-ի նախաձեռնությամբ տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը

Սիրելի երևանցիներ,հյուրեր,բարեկամներ, վաղը՝ մարտի 20-ին, ժամը 14:00-ին, Թումանյան 31 հասցեում( Թումանյան Փարպեցի Խաչմերուկում) ՛՛Արև Ֆիլմ Ստուդիա՛՛-ի նախաձեռնությամբ տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը:

ԻՆՉՊԵՍ ԵՂԱՎ...

Վարպետի հետ սիրում էինք բացօդյա սրճարաններ այցելել:Մի օր ասեցի,- Վարպետ ջան, գնանք իմ սիրած սրճարանը, որը խաչմերուկի վրա է: Եկանք ու նա սիրեց այդ վայրը. դրանից հետո միշտ ասում էր գնանք ՄԵՐ սրճարանը:

Երկու տարի առաջ,հերթական անգամ, երբ ՛՛Ջեմինի՛՛ սրճարանում վայելում էինք արդեն սիրելի դարձած գավաթ սուրճը, ասաց,-դու գիտե՞ս ,որ դեպի կինո իմ ճանապարհը սկսվել է հենց ա՛յս խաչմերուկից:

Իսկույն հիշեցի իմ սիրելի ընկերոջ՝ Վիկտոր Մնացականյանի պատմածը, որ իրենք տարիներ առաջ Փելեշյանի անունով աստղ են պատվիրել ,որը ՛՛Մոսկվա՛՛ կինոթատրոնի աստղերից տարբերվում է և այն կա ու իրենց մոտ է պահվում:

Այսպիսով վաղը,քաղաքապետարանի թույտվությամբ,երևանյան բանուկ անկյուններից մեկում ,որտեղից սկսվել է համաշարհային համբավ ունեցող մեր հայրենակցի՝ Արտավազ Փելեշյանի ճանապարհը դեպի կինո՝ կտեղադրվի այդ աստղը:

Աստղը պատվիրելու նախաձեռնությունը եղել էր Մնացականյանների ընտանիքի կողմից,որի մասին ինձ պատմել էր Վիկտորը:

Հատուկ շնորհակալություն՝ սրճարանի տնօրեն Կարապետ Սահակյանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում