Լիվերպուլում վարորդը ահաբեկչին փակել է մեքենայում՝ կանխելով ողբերգությունը

Լիվերպուլում վարորդը ահաբեկչին փակել է մեքենայում՝ կանխելով ողբերգությունը

Վարորդը ենթադրյալ ահաբեկչին փակել է տաքսիում՝ կանխելով բրիտանական Լիվերպուլ քաղաքում հզոր պայթյունը, գրում է Риа новости-ն։

Ավելի վաղ Մերսիսայդ շրջանի  ոստիկանությունը հայտնել էր Լիվերպուլի կանանց հիվանդանոցի մոտ ավտոմեքենայի պայթյունի մասին: Միջադեպի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս մեկը վիրավորվել։ Իրավապահների տվյալներով՝ պայթյունը որոտացել է դեպի շենք բարձրացած տաքսու մեջ։ Կատարվում է հետաքննություն, ներգրավված է հակաահաբեկչական ոստիկանության ստորաբաժանումը։ Ահաբեկչության մասին օրենքի համաձայն արդեն կալանավորվել են երեք տղամարդ՝ 21, 26 և 29 տարեկան։

Ինչպես Daily Mail-ին պատմել է վարորդ Դեյվ Փերիի ընկերը, ենթադրյալ մահապարտ-ահաբեկչի նախնական թիրախը եղել է Լիվերպուլի տաճարը, որտեղ բազմաթիվ մարդիկ հավաքվել են Հիշատակի օրվա արարողությանը:

«Ուղևորը Դավիթին խնդրել է գնալ տաճար, ուստի մենք հավատում ենք, որ դա եղել է նրա նպատակը: Բայց նրանք խրվել են մեքենաների հոսքի մեջ, և ուղևորը խնդրել է տաճարի փոխարեն հիվանդանոց գնալ», - ասաց տղամարդը:

Անվտանգության ծառայություններում Times թերթի աղբյուրների համաձայն՝ դիտարկվող վարկածներից մեկը իսլամիստների կողմից ահաբեկչական հարձակման հավանականությունն է։

Ոստիկանությունը տեղի ունեցածը դեռ ահաբեկչություն չի որակել։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում