Բազմազավակ ռուս կինը ճանաչվել է ամենագեղեցիկը աշխարհում
Ռուս կին Քսենիա Դավիդովան հաղթել է միջազգային գեղեցկության մրցույթը Mrs. Top of the World 2021՝ դառնալով աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կինը։
Մրցութային ծրագրում երեք երեխաների մայրը կարողացավ շրջանցել Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, Կիպրոսի, Արուբայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հնդկաստանի և Հայաստանի մրցակիցներին։
Դավիդովան կրթությամբ հասարակայնության հետ կապերի մասնագետ է։ Նա ակտիվ հասարակական կյանք է վարում, մասնավորապես, բարեգործական ծրագիր է կազմակերպել՝ օգնելու ծանր վիճակում գտնվող երեխաներ ունեցող ընտանիքներին։ Բացի այդ, նա Սանկտ Պետերբուրգի բարեկարգման համար «Հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորում» դաշնային նախագծի դեսպանն է, հայտնում է «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքը։
Դավիդովայի խոսքով՝ ինքը մրցույթին մասնակցել է, քանի որ ցանկացել է ներկայացնել Ռուսաստանը միջազգային մակարդակի բարեգործական և բնապահպանական նախագծերում։
Քսենիա Վերբիցկայան 43 տարեկան է, չորս երեխաների մայր է, զբաղվում է արգենտինական տանգոյով և գրականության սիրահար է։
Կարծիքներ