ՆԱՏՕ-ի երկրները խախտել են պարտավորությունները՝ խոստանալով Ուկրաինային եւ Վրաստանին ընդունել դաշինքի շարքերը
Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումը, որը Բուխարեստում տրվեց կազմակերպության գագաթնաժողովում, ԵԱՀԿ-ի Եվրոպայի անվտանգության խարտիայի գծով դաշինքի պետությունների պարտավորությունների ուղղակի խախտում Է: Դեկտեմբերի 28-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Եվրամիությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
«Հնարավոր Է՝ մենք պետք Է ավելի խիստ դեմարշ կատարեինք տակավին 2008 թվականին, երբ կայացավ ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովը, որտեղ հայտարարվեց դաշինքին Ուկրաինայի եւ Վրաստանի ապագա անդամակցության մասին: Բայց այն ժամանակ մեզ հանգստացրեցին. կոնկրետ ժամկետ չԷ որ չի հայտարարվել, անդամակցության համար Գործողությունների պլան նրանց չեն տրամարդել եւ նման բանար: Թեեւ այս ամենը թույլ սփոփանք Է: Եվ արդյունքում այդ բանաձեւը կյանք ստացավ, դարձավ բազմաթիվ շահարկումների առարկա, ընդ որում ոչ միայն Կիեւում եւ Թբիլիսիում, այլեւ այստեղ՝ Բրյուսելում, այլ մայրաքաղաքներում»,- ընդգծել Է դիվանագետը:
«Եթե կոնկրետ խոսենք, ապա ՆԱՏՕ-ի այդ որշումն այն պարտավորությունների խախտում Է, որոնց տակ 1999 թվականին Ստամբուլում ստորագրել են ԵԱՀԿ-ի բոլոր պետությունների ղեկավարները, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի բոլոր պետությունների ղեկավարները: Այն ժամանակ ընդունված փաստաթղթում՝ Եվրոպայի անվտանգության խարտիայում, ուղղակիորեն ասվել Է, որ ոչ մի ստորագրած երկիր չի ձգտի սեփական անվտանգության ամրապնդման այլ պետություների անվտանգության հաշվին»,- ասել Է նա: Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել Է ԱՄՆ-ի հետ Անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի եւ ՌԴ-ի եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի նախագծերը: Դրանք դեկտեմբերի 15-ին տրվել են ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդին:
Կարծիքներ