Առողջապահության նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը
Հորդորում ենք խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է` կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք, պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով, պահել սոցիալական հեռավորություն, հաճախակի օդափոխել փակ տարածքները։
Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ:
Կարծիքներ