Կյանքից վաղաժամ հեռացել է գործարար Էդգար Խաչատրյանը

Կյանքից վաղաժամ հեռացել է գործարար Էդգար Խաչատրյանը

Մահացել է Dalma Garden Mall-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է Dalma Garden Mall-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:


Գրառման մեջ ասված է.

«Dalma Garden Mall-ը խորը ցավով hայտնում է մեր ընկեր, գործընկեր, համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանի վաղաժամ մահվան լուրը։

Էդգարը ոչ միայն Dalma Garden Mall-ի հիմնադիր տնօրենն էր և հիմնական շարժիչ ուժը, այլ նաև հիանալի ընկեր էր և հայր: Դալմա մոլով նա հիմնովին փոխեց առևտրի մշակույթը Հայաստանում և իր մեծ ներդրումն ունեցավ Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Չնայած իր երիտասարդ տարիքին, Էդգարը հիանալի առաջնորդ էր, ով միշտ մոտիվացնում և աջակցում էր մեզ:

Որպես նրա թիմ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի շարունակենք նրա սկսած կարևոր ճանապարհը այն բարձր որակով, որը կբավարարեր նրան։

Թող որ նրա հիշատակը միշտ վառ մնա»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում