Հանրապետության շրջանների զգալի մասում դեկտեմբերի 9-ին սպասվում են տեղումներ
Երևանում դեկտեմբերի 8-ին և դեկտեմբերի 10-ի ցերեկը, դեկտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մարզերում դեկտեմբերի 8-ի ցերեկը, դեկտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:
Արցախում դեկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 9-ին սպասվում է անձրև:
Կարծիքներ