Մակրոնն ասել է, որ չի բացառում Ռուսաստան մեկնելու հնարավորությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում իր Մոսկվա մեկնելու հնարավորությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը նա լրագրողներին նման հայտարարություն է արել Տուրկոինգ կոմունայում (Օ դը Ֆրանս շրջան) ԵՄ ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ։
«Ես ոչինչ չեմ բացառում»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նա նշել է, որ Ռուսաստան հնարավոր ուղեւորությունը կախված կլինի առաջիկա ժամերին բանակցությունների ընթացքից։
«Ես ոչինչ չեմ բացառում, քանի որ կարծում եմ, որ Ֆրանսիայի դերը, հատկապես ԵՄ Խորհրդում իր նախագահության ընթացքում, ընդհանուր լուծում գտնելու փորձն է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
«Ես կշարունակեմ բանակցությունները նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասել է Մակրոնը։ Նա նաեւ չի բացառել հնարավոր ուղեւորությունը Կիեւ։
Կարծիքներ