Բուլղարիայում երկու երիտասարդ ֆուտբոլիստի կայծակը հարվածել է
Բուլղարիայի Դանուբի ափին գտնվող Ռուսե քաղաքում մանկական ֆուտբոլի թիմի մարզման ժամանակ երկու երեխա է տուժել ամպրոպի ժամանակ։
Ինչպես հայտնում է Nova հեռուստաալիքը , միջադեպը տեղի է ունեցել Դանուբ մարզադաշտում մանկական թիմի մարզման ժամանակ, 11-ամյա երեխաները լուրջ այրվածքներ են ստացել։ Տուժածները հոսպիտալացվել են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ օդերեւութաբանները զգուշացրել էին Բուլղարիայի այս շրջանում ամպրոպի վտանգի մասին։
Կարծիքներ