Եվս 6 հիվանդության դեպքում պետությունն անվճար դեղորայք կտրամադրի. ԱՆ

Եվս 6 հիվանդության դեպքում պետությունն անվճար դեղորայք կտրամադրի. ԱՆ

Եվս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը 2024 թվականից պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այդ հիվանդություններն են`

1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ

2) առաջնային իմունոդեֆիցիտ

3) կավասակի հիվանդություն

4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն - սուր պոլիռադիկուլիտ

5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ

6) ցրված սկլերոզ

Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ`

անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով,

կկանխարգելվի հիվանդության զարգացումը,

կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:

Առաջնային իմունոդեֆիցիտը հիվանդությունների խումբ է, որոնց դեպքում իմուն համակարգի մեկ կամ մի քանի օղակների բնածին ախտահարման պատճառով երեխաներն ունենում են սովորականից հաճախակի, երկարատև ինֆեկցիաներ և չբուժվելու դեպքում այն շատ արագ կարող է հանգեցնել մահվան։

Այս հիվանդությունների դեպքում օգտագործվում են մարդկային իմունոգլոբուլիններ, որոնք պացիենտներին հնարավորություն են տալիս վարել գրեթե առողջ մարդու կենսակերպ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում