Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, 34 մահ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը: Վերջին 24 ժամում կատարվել է 5265 թեստավորում։
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 236 028 դեպք: Ապաքինվել է ևս 494 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 224 189:
Կորոնավիրուսից մահացել է ևս 34 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 728:
Կարանտինային գոտիներում է գտնվում 508 մարդ:
Կարծիքներ