Արցախի պետհամալսարանի հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն
Արցախի պետական համալսարանի հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն։ Այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունից։
«Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված եւ համաձայն գիտխորհրդի համապատասխան որոշման` ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն. այլ ուսումնական հաստատությունների ուսանողները վարձավճարները հետ ստանալու համար անհրաժեշտ է մինչեւ սույն թվականի հունվարի 20-ը անձնագրի պատճենը /երկու կողմից/ ներկայացնել ԱրՊՀ հաշվապահություն կամ հանրակացարանի պարետին: Հունվարի 20-ից հետո փաստաթղթերը չեն ընդունվելու:
ԱրՊՀ ուսանողների անձնագրերի պատճենները առկա են իրենց անձնական գործերում, որոնք գտնվում են համալսարանում եւ անհրաժեշտություն չկա նորից ներկայացնելու»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ