Շնորհավոր ծնունդդ, Երևա՛նս. Ալեն Սիմոնյան

Շնորհավոր ծնունդդ, Երևա՛նս. Ալեն Սիմոնյան

Բարև տեսա՞ր ինչ եղավ, ո՞վ կմտածեր, որ մենք սենց բան կտեսնենք, չնայած երևի միայն իմ հավատը չէր գալիս, դու ինձանից մեծ ես ու շատ ավելի փորձառու, սենց բաներ ես տեսել ու դեռ կտենաս…

Ծնվածս օրից հետս ես: Սկզբից ջղայնանանում էի առավոտները չէի սիրում, որ ինձ մանկապարտեզ էիր տանում, հետո՝ դպրոց:

Կհիշե՞ս, որ դպրոցից գալուց էն երկու տղան հասան վրաս, սկսեցին խփել, դպրոցական էի, շատ ծանր տարա...

Ամենադժվարը, բայց, ինձ բանակ ուղարկելու առավոտն էր, որ ինձ ճանապարհում էիր , ինչքան ծանր էի տանում, ասելու չի:

Մեկ ա լավ օրեր էր : Բա որ քայլում էինք ու տեղ փնտրում, որ էն աղջկա ձեռքը բռնեմ)) Հիշո՞ւմ ես, որ ամբողջ գիշեր պատուհանի տակ սպասում էինք, գժի պես. տեսնես ո՞ւր է հիմա նա...

Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, լսի ինչքա՜ն օգնեցիր դու մեզ, հետներս հավասար քայլեցիր, ամեն տեղ քեզ տեսել եմ:

Բա որ Նիկոլին տարել էին, գիտես կմոռանա՞մ, թե որքան ինձ օգնեցիր, փողոցներով տանում էիր, անընդհատ հետս էիր:

Չնայած այդ երբ ինձ չես օգնել… միշտ էլ հետս էս էլի: Ու սենց հա կարող եմ հիշել, պատմել, կիսվել…

Հիմա իմ հերթն է քեզ օգնելու: Գիտե՞ս, միշտ քո մասին մտածել եմ, որքան կարողացել՝ կռիվ տվել, բայց հիմա ավելի հեշտ կլինի երևի, չնայած ես ու դու, ե՞րբ ենք դժվարություններից խուսափել, ասա՛…)))

Լսիր, այնքան խոսքով ընկա՝ կարևորը չասացի… շնորհավոր ծնունդդ, Երևա՛նս, մի խնդրանք միայն ունեմ՝ քեզ գալիք՝ 2800 , տարիներին էլ շարունակի մեզ ներել, սիրել ու տալ այն, ինչ տվել ես, չէ՞ որ դու հավերժ ես, մենք՝ անցողիկ:»

2018 թ.

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #ԵՐևԱՆՍ #ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՍ #ՀԱՅԱՍՏԱՆՍ #ԱՐՑԱԽՍ

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում