Լատվիան դադարեցրել է հումանիտար և այլ վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին
Լատվիան ուժեղացրել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի պաշտպանություն: Ռուսներին հումանիտար և այլ վիզաներ չեն տրամադրվի Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է ներկայիս արտգործնախարար և նորընտիր նախագահ Էդգարս Ռինկևիչսը։
«Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ Լատվիան մարդասիրական և այլ տեսակի վիզաներ չի տրամադրի, իսկ ՌԴ քաղաքացիների համար 2022 թվականի սեպտեմբերի 19-ին սահմանի անցման սահմանափակումները չեն փոխվի»,- գրել է Ռինկևիչսը։
Նրա խոսքով՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան սերտորեն համակարգում են Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու գործողությունները։
«Այժմ Լատվիայի հետ կապված ուղղակի սպառնալիք չկա»,- հավելել է նա։
Կարծիքներ