ՌԴ իրավիճակի հետագա զարգացմանը զուգընթաց ԱՄՆ-ն կպահպանի սերտ համակարգում G7-ի դաշնակիցների հետ
Միացյալ Նահանգները կպահպանի սերտ համակարգում G7-ի դաշնակիցների և գործընկերների հետ՝ ՌԴ իրավիճակի հետագա զարգացմանը զուգընթաց: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Հունիսի 24-ին զրուցել եմ G7-ի արտաքին գործերի նախարարների և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի հետ ՝ քննարկելու Ռուսաստանում առկա իրավիճակը: Միացյալ Նահանգները կպահպանի սերտ համակարգում դաշնակիցների և գործընկերների հետ՝ իրավիճակի հետագա զարգացմանը զուգընթաց»,- գրել է նա:
Կարծիքներ