Հայաստանին է վստահվել համաշխարհային խոշոր առաջնություն անցկացնելու իրավունքը. Հարությունյան
Օլիմպիական մարզաձևերից մեկի միջազգային ֆեդերացիան Հայաստանին է վստահել առաջնություն անցկացնելու իրավունքը: Այդ մասին ասված է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում:
«Ուզում եմ տեղեկացնել, որ օլիմպիական մարզաձևերից մեկի միջազգային ֆեդերացիան Հայաստանին է վստահել համաշխարհային խոշոր առաջնություն անցկացնելու իրավունքը, ինչի մասին շուտով կհայտարարի: Սպասենք»,- գրել է նա:
Կարծիքներ