Ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը` Պատրիկ Ֆիորիի հետ այցելել է Ստեփանակերտ և հանդիպել տեղի երաժշտական դպրոցի սաններին
Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցը, կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը` Պատրիկ Ֆիորիի հետ այցելել են Ստեփանակերտ և հանդիպել տեղի երաժշտական դպրոցի սաններին...
-Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում Պատրիկ Ֆիորին ստիպում է Արցախի երեխաններին իր հետ միասին «Դլե Յաման» երգել:
Իհարկե դժվար է երգելը..
Ոմանք կորցրել են իրենց սիրելիին, իսկ ուսուցիչներից երեքը կորցրել են իրենց երեխաներին:
Չնայած դժվարություններին երեխաներն անչափ ուրախ են, որ դպրոցը վերաբացվել է:
Երաժշտությունը, այս պահին միակ լուսավոր դուռն է, սփոփվելու, միմյանց հետ հանդիպելու հնարավորությունը նույնպես:
Դպրոցի շենքը անձեռնմխելի է:
Մենք այնուհետև կգնանք ռմբակոծություններից մասամբ վնասված Կոմիտասի երաժշտական դպրոց, որից հետո մեկ այլ ավերված դպրոց,- ասել է Միշել Պետրոսյանը:
Կարծիքներ