Ազատ ոճային ըմբիշները 10 մեդալ են նվաճել Խարկովում

Ազատ ոճային ըմբիշները 10 մեդալ են նվաճել Խարկովում

Ուկրաինական Խարկովում ավարտվել է փետրվարի 10-11-ը անցկացված ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը։
Ինչպես փոխանցում են Ըմբշամարտի ֆեդերացիայից, մեր ըմբիշները նվաճել են 10 մեդալ՝ 2-ական ոսկե և արծաթե, ինչպես նաև 6 բրոնզե։

Ոսկե մեդալ են նվաճել Մանվել Խնձրցյանը (57կգ) և Լյովա Գևորգյանը (125կգ)։
Մրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Արման Անդրեասյանը (70կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125կգ)։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Նորիկ Հարությունյանը (61կգ), Մենուա Յարիբեկյանը (74կգ), Մուշեղ Մկրտչյանը (79կգ), Արման Ավագյանը (79կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92կգ)։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով` մրցաշարը ծառայեց իր նպատակին։
Ըստ մասնագետի՝ կարևոր նպատակը մարզիկների կարողությունները և թերությունները տեսնելն էր, որպեսզի Եվրոպայի առաջնություններից առաջ աշխատեն հենց այդ թերությունների շտկման վրա։

Առողջական խնդիրների պատճառով Արսեն Հարությունյանը (61 կգ) չի մեկնել մրցավայր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում