ԱՀ նախագահն Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ հարգանքի տուրք է մատուցել քաղաքային հուշահամալիրում և զինվորական պանթեոնում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ, բարձրաստիճան պետական այրերի, զինվորականների և «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության Հայաստանից ժամանած անդամների ուղեկցությամբ, փետրվարի 20-ին այցելել է քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը եղել է նաև Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, որտեղ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների շիրիմներին:
Կարծիքներ