ՌԴ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործեր հարուցել Լուգանսկում բնակիչների զոհվելուց հետո

ՌԴ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործեր հարուցել Լուգանսկում բնակիչների զոհվելուց հետո

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննել Դոնբասում խաղաղ բնակիչների մահվան հանգամանքները, հայտնում է գերատեսչության կայքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 20-ի առավոտյան երկու խաղաղ բնակիչ է զոհվել ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում ՝ Պիոներսկոյե բնակավայրի շրջանում ուկրաինացի ուժայինների հարձակման հետեւանքով։ Բացի այդ, Կոմինտերնովոյի ուղղությամբ գնդակոծության պատճառով խաղաղ բնակիչը կոնտուզիա է ստացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում