Ինչպես կարող է Աստված նզովել իրեն հետևողներին և չնզովել նրանց, ովքեր պղծում են եկեղեցին․ վարչապետ

«Որտեղի՞ց ձեզ տեղեկատվություն, որ Աստված ինձ նզովել է»։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքելով լրագրողի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետը։
«Գուցե նզովել և նզովում է նրանց, ովքեր Աստծու տունը պղծում են։ Իմ կարծիքով՝ տրամաբանությունն այդ է, այսինքն՝ ինչպես կարող է Աստված նզովել նրանց, ովքեր հետևում են իրեն, և ինչպես կարող է Աստված չնզովել նրանց, ովքեր պղծում են, ոտնահարում են իր արժեքները և իր եկեղեցին։
Դա պարզ տրամաբանություն է. կարծում եմ՝ Ձեր ունեցած տեղեկությունները չափազանցված են։ Ես մի մարդ եմ, որ համարում եմ՝ ունեմ հոգևոր կյանք, հաղորդակցում Աստծու, հոգևոր արժեքների հետ»,- ասաց նա։
Այնուհետև վարչապետը մեջբերեց 118-րդ Սաղմոսից մի հատված, որը վերնագրված է «Աղոթք՝ հասկանալու տիրոջ իմաստությունը»։
Կարծիքներ