Ես կսափրեմ բեղերս, եթե Զենիթը հաղթի Եվրոպա լիգան․ Բոյարսկի
Ռուսաստանի ժողովրդական արտիստ և «Զենիթի» երկրպագու Միխայիլ Բոյարսկին կիսվել է պետերբուրգյան ակումբի և «Բետիսի» առաջիկա դիմակայության մասին իր կարծիքով։ Թիմերը կխաղան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Ես ինձ համարու՞մ եմ «Զենիթի» նվիրված երկրպագու: Անշու՛շտ։
Հավատո՞ւմ եմ «Զենիթի»՝ «Բետիսի» նկատմամբ հաղթանակին.․․ Այո՛․․․ Ես կսափրեմ բեղերս, եթե «Զենիթը» հաղթի Եվրոպայի լիգան. բեղերը կաճեն, իսկ չեմպիոնությունը հավերժ կմնա»,- մեջբերում է Բոյարսկուն «РБ Спорт»-ը։
Հավելենք, որ «Զենիթ»-«Բետիս» առաջին հանդիպումը նախատեսված է փետրվարի 17-ին։
Կարծիքներ