Ասիական ինդեքսները նվազել են
Ասիական ֆոնդային բորսաների փետրվարի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 2.23%-ով և կազմել 27079.59 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.63%-ով և կազմել 1930.65 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 3428.88 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.41%-ով և կազմել 24556.57 կետ:
Կարծիքներ