Հայաստանում Covid-19-ով վարակման 882 նոր դեպք է բացահայտվել․ գրանցվել է 40 մահ
Հայաստանում COVID-19 համավարակով պայմանավորված հիվանդությունների և մահերի տվյլաները՝ նոյեմբերի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ․
- 882 նոր դեպք
- 9202 թեստավորում
- 1668 առողջացած
- 40 մահվան դեպք
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 328 963 դեպք, որոնցից 293 760 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 26 810 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7016 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1377 է:
Ընդհանուր կատարվել է 2 246 603 թեստավորում:
Կարծիքներ