«Կրիպտո-թագուհու» ունեցվածքը. արդարադատությունից փախած խարդախը 13,5 միլիոն ֆունտ ստեռլինգով պենտհաուս է գնել Լոնդոնում
Գերմանական փողերի լվացման հետ կապված հետաքննությունը լույս է սփռել խարդախ Ռուժա Իգնատովայի կողմից լոնդոնյան շքեղ պենտհաուսի գնման վրա: Ջեյմի Բարթլեթը և Ռոբ Բիրնը, BBC-ի The Missing Crypto Queen-ի փոդքաստի մասնակիցները, բացատրում են, թե ինչպես է նա օգտագործել բրիտանացի իրավաբաններին և մենեջերներին, ովքեր շարունակել են ծառայել հաճախորդին նրա անհետացումից հետո:
10 տարեկանում նա ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա, այնտեղ ստացել իրավագիտության դոկտորի կոչում և 2014-ին թողարկել իր կրիպտոարժույթը OneCoin-ը, որը նա կանխատեսել է մեծ ապագա: 2017 թվականից փախուստի մեջ է։
2019 թվականին ԱՄՆ-ում նրան հեռակա մեղադրել են խարդախության մեջ։ The Times-ը OneCoin-ն անվանել է «պատմության ամենամեծ խարդախություններից մեկը»: Իգնատովային համեմատել են հանրահայտ արկածախնդիր Չարլզ Պոնզիի հետ, ով 1920-ականներին ստեղծել է մեծ ֆինանսական բուրգ։ Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ նրան սպառնում է մինչև 90 տարվա ազատազրկում։
Կարծիքներ