Ֆինանսների նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ

Ֆինանսների նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտի կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ֆինանսների նախարարությունը։ 

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ անգնահատելի է դեսպան Նիկոլաս Սխերմերսի դերը երկու երկրների միջև ձևավորված գործընկերության և բարեկամության գործում։ Վահե Հովհաննիսյանը նաև ընդգծել է Նիդերլանդների հետ երկկողմ համագործակցության կարևորությունը մի շարք ֆինանսական կառույցների շրջանակներում:

Դեսպան Սխերմերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և նշել, որ Նիդերլանդները պատրաստակամ է ապահովել երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրով սահմանված դրույթների իրականացումը։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ արդեն իսկ ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունն էլ ավելի կզարգանա և կդառնա առավել ընդգրկուն։

Վահե Հովհաննիսյանը հաջողություններ է մաղթել դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին իր հետագա գործունեության ընթացքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում