Սուպերմարկետի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է

Սուպերմարկետի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է

Մարտի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ «SAS» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են 36-ամյա Արտյոմ Մելիքյանի վարած «Toyota Camry» և 37-ամյա Սուրեն Սարգսյանի վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է:Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Ըստ աղբյուրի, վթարի պատճառը ճանապարհին առկա փոսն է եղել։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում