«Ռոմա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Բենևենտո»-ի հետ
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Ռոմա»-ն արտանգնա խաղում մրցեց «Բենևենտո»-ի հետ:
Առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ խաղակեսը: Խաղավարտին մոտ «Բենևենտո»-ն մնաց 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղինք արտը ստացավ և հեռացվեց Կամիլ Գլիկը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 3-րդն է 44 միավորով: «Բենևենտո»-ն հավաքել է 25 միավոր և 15-րդն է:
Կարծիքներ