Սուբվենցիոն ծրագրով Կարբի համայնքում վերանորոգվում է ՏՏ դպրոցը
Կարբի համայնքում վերանորոգվում է ՏՏ դպրոցը: Վերանորոգումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով։ Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից:
Շինությունը ձեռք է բերվել նախորդ տարի՝ կրկին սուբվենցիոն ծրագրով (կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ):
Ծրագրի արժեքը 32 մլն դրամ է, որի 40 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորում, 35 %-ը ներդրել է համայնքը, իսկ 25 %-ը՝ այլ ներդրողի կողմից է կատարվում, որում մեծ է «Կարբի զարգացման հիմնադրամի» դերը։
Ծրագրի իրականացումը շատ կարևոր է համայնքի զարգացման համար, մեթոդաբանության հիմքում ընկած է «Երիտասարդահեն զարգացում» գաղափարը։
Կարծիքներ