Դեղամիջոցի փոխարեն՝ թմրանյութ․«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են թմրանյութի փոխանցումը դատապարտյալին

Դեղամիջոցի փոխարեն՝ թմրանյութ․«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են  թմրանյութի փոխանցումը դատապարտյալին

Սույն թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Տ. Ղ.-ի կողմից դատապարտյալ Ս. Հ.-ի անվամբ բերված դեղորայքը։

Զննության արդյունքում «Катафаст» անվանմամբ, ջրում լուծելու համար նախատեսված փոշենման դեղամիջոցի՝ գործարանային 2 զիպ- փաթեթներում քողարկված հայտնաբերել են նշված դեղամիջոցի փոխարեն լցված հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 1.03 գրամ և 0.67 գրամ զանգվածներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում