Գերմանիայի ԱԳ նախարարը ՀՀ-ում կայցելի նաև ԵՄ դիտորդական առաքելության կենտրոն
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը հայտնում է, որ այսօր ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը կժամանի Հայաստան։
«Այցի ընթացքում նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա նաև կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն:
Գերմանիան հանդես է գալիս կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման և Եվրոպայի հետ սերտ ու լավ հարաբերությունների օգտին: Տարածաշրջանում վստահության ձևավորումը և հաշտության հաստատումը շատ կարևոր է: Գլխավոր նպատակը բանակցային, համապարփակ խաղաղ լուծումն է, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կարողանան ապրել խաղաղ և անվտանգ՝ իրենց ազգային սահմաններում: Մենք աջակցում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը»,- հայտնում են դեսպանատնից։
Կարծիքներ