Կուբայի իշխանությունները հորդորել են զբոսաշրջիկներին իրենց հետ կանխիկ դոլարներ չբերել
Կուբայի ղեկավարությունը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին իրենց հետ չվերցնել կանխիկ ԱՄՆ դոլարներ, քանի որ դրանք չեն ընդունվելու ոչ վճարումների ժամանակ, ոչ էլ փոխանակվելու են: Այս մասին հայտարարել է Կուբայի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ֆրանսիսկո Մայոբրե Լենսեն:
Սահմանափակումը գործելու է հունիսի 21-ից: Ընդ որում, Լենսեն նշել է, որ քարտային վճարումների դեպքում որևէ խնդիր չի առաջանա:
Կուբայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ տեղական բանկերը հունիսի 21-ից դադարեցնելու են վերցնել դոլարներ՝ հաճախորդների հաշիվներին նստեցնելու նպատակով:
Կարծիքներ