ԵՄ-ն կշարունակի ավելացված աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով. փոխվարչապետ
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման ուղղությամբ ԵՄ արձագանքը։
Խաչատրյանը ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց, որ կարևորել են հումանիտար աջակցության հետ կապված հարցերը.
«Քննարկման ընթացքում եկել ենք այն եզրահանգման, որ ԵՄ-ն կշարունակի ավելացված աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով։ Համոզված ենք, որ ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը էապես կնպաստի Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերի՝ առավելագույն արդյունավետությամբ լուծմանը»,-ասել է նա։
Կարծիքներ