Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Դավիթ Բաբայանին

Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Դավիթ Բաբայանին

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան ընդունել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Օմբուդսմենի գրասենյակից։

Այցը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։ Ալիևան լսել է Դավիթ Բաբայանին, ուսումնասիրել նրա պահման և բուժման պայմանները, օրենքով նախատեսված իրավունքների ապահովման վիճակը։

Հաղորդվում է, որ Բաբայանին տրամադրել են ակնոցներ, գրադարանի և տեղեկատվության հասանելիություն։

Բաբայանն ասել է, որ կալանքի պայմանների հետ կապված բողոքներ չունի, նաև բուժզննում է անցել։

Նշվում է նաև, որ Դավիթ Բաբայանին տրամադրվել է փաստաբան։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին կալանավորելու մասին։

Նա կալանավորվել է 4 ամսով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում