Գեղարդ վանքի մոտ հայտնաբերվել է այնտեղ միշտ նվագող տղամարդու դին
Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել «Գառնի» ամբուլատոր կենտրոնից, որտեղից հայտնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գողթ գյուղ, Գեղարդ «Եկեղեցու բակ», որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Ոստիկանության ծռայողներ, Պարեկային ծառայության պարեկներ, քննչական խումբ:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտանբերել են Գառնի գյուղի բնակիչ 72-ամյա Թեմուր Փ․-ի դին և պարզել, որ ժամը 11։00-ի սահմաններում Գեղարդ վանական համալիրի մուտքի մոտ Թեմուր Փ․-ն հանկարծամահ է եղել։ Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Գառնիում հայտնի էր որպես երաժիշտ, ով վանքի տարածքում նվագում էր, ինչի դիմաց անցորդները նրան գումար տալիս։
Կարծիքներ