Ադրբեջանցիները կրակել են Հերհերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ
Ադրբեջանցիները կրակել են Հերհերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:
Նշվում է, որ մարտի 19-ին՝ ժամը 14:15-ին, Արցախի Հանրապետության ոստիկանության Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել: Այդ պահին մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան։ Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։
Կարծիքներ