Եղիսաբեթ II-ը հեռախոսազրույց է վարել Թրամփի հետ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հեռախոսազրույց է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդվել է թագավորական ընտանիքի Twitter-ում:
Հեռախոսային բանակցությունները տեղի են ունեցել Անկախության օրվա նախաշեմին, որը Միացյալ Նահանգներում նշվում է հուլիսի 4-ին:
Հրապարակման մեջ հստակեցվում է, որ հեռախոսազանգը վերջինն էր բանակցությունների շարքում, որոնք Եղիսաբեթ II-ն անցկացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի, ինչպես նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ:
Կարծիքներ