Կատարվել է Covid-19-ի դեմ 588 385 պատվաստում
Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 17-ի դրությամբ, կատարվել է 588 385 պատվաստում:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կատարված 588 385 պատվաստումից առաջին դեղաչափի թիվն է 403 431, երկրորդ դեղաչափինը՝ 184 954։ Պատվաստումային գործընթացը շարունակվում է:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են իրականացվում AstraZenca, Sputnik V, Sinopharm, CoronaVac, Moderna պատվաստանյութերով:
Կարծիքներ